Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը համակարծիք չէ այն քաղաքագետների հետ, որոնք պնդում են, թե պատերազմի վտանգ կա:

NEWS.am-ի հետ զրույցում Լեւոն Մնացականյանը վստահեցրեց. իրավիճակը սահմանին հանգիստ է:

«Ո՞վ է նման բան ասում: Իրավիճակը նորմալ է, ոչ մի բան չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքագետները կանխատեսում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանին իրավիճակը կարող է սրվել: