«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ապրիլի 2-ին սպասվող ընտրությունների օրը փոխելու առաջարկով հանդես չի, սակայն եթե այլ քաղաքական ուժեր նման նախաձեռնությամբ հանդես գան, կպաշտպանեն այն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ  օրեր առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ քաղաքական ուժերի առաջադրումների վերջնաժամկետից հետո, եթե քաղաքական ուժերը հանդես գան  ընտրության օրը տեղափոխելու նախաձեռնությամբ, կառավարությունը կքննարկի այն փոխելու մեխանիզմները: Ավելի վաղ Սերժ Սարգսյանն էլ կուսակցության խորհրդի նիստում դեմ չի եղել օրը փոխելու նախաձեռնությանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ապրիլի օրը հենց այն պարտավորեցնող օրն է, որ քաղաքացիները հիշելով ապրիլյան պատերազմում զոհված լուսավոր տղաներին` պետք է արդար ընտրություն կատարեն, չտրվեն ընտրակաշառքի գայթակղությանը:

«Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին պատրաստ է թե  ապրիլի 2-ին,  թե ապրիլի 9-10-ին:  Օրը փոխելու երկու հարց կա: Մեկը որ Սահամանդրությանը հակասում է, իսկ սահմանդրագետները բաժանվել են երկու ճամբարի` մի մասը հիմանվորում է, որ հակասում է, մյուս մասը` ոչ, եւ երկրորդը` հարցի բարոյական կողմն է, մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմի զոհերի մահվան տարելիցն է: Բայց այստեղ եւս կարող էլինել այլ տեսակետ. մի գուցե զոհված տղաների առջեւ բարոյական պարտականությունը կարող է բռնել այն քաղաքացու ձեռքը, որը վերցնում է ընտրակշառքն ու ընտրում դրանով, եկեք էմոցիաերը դնենք մի կողմ եւ այսպես ձեւակերպենք հարցը»,-ասաց պատգամավորը` կոչ անելով զերծ մնալ ընտրակաշառքի սպասումներից:

«Այսօր ինձ ուղղակի զարհուրեցնում է հասարակության մի հատվածի մոտ այն վայրենի  խրախճանքը, որ  ընտրություններից փողի ակնկալիք ունի: Բեսեդկաներում նստած քննարկում, որ Ավանում քեթրինի միհրանները ստավկաներ են բարձրացրել ու էս ինչ փողեր ենք աշխատելու, սա ուղղակի սարսափելի է: Բլոր նրանց, որոնք էսօր ախորժակով սպասում են էդ փողերին, ասելու եմ քվեախցում ձեր թիկունքում զգալու եք ապրլյան հերոսների` Սահակյան Ադամի, Սլոյան Քյարամի,  Ռոբերտ Աբաջյանի, Ուրֆանյանի լուսավոր ժպիտներն ու շունչը  եւ էդ ժամանակ ոնց է ձեր խիղճը թույլ տալու վերցնել փողն ու գնալ քվեարկել այն իշխանության օգտին, որը ձեզ հասցրել է էս օրին: Ապրիլի 2-ը պարտավորեցնող օր է: Ընտրողները պիտի հիշեն այն լուսավոր տղաներին ու ձեռքները չգնա կեղծիքի մեջ թաթախվեն, դա արժանապատիվ քվերակության օրն է»: