Հավանականությունը, որ Ռուսաստանից նորագույն զենիթ հրթիռային համակարգերի գնումների մասին Թուրքիայի ու Ռուսաստանի գործարքը կկայանա, շատ աննշան է։ Այս մասին News.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով այս հարցի շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունները։
Բանակցությունները, նրա խոսքով, կարող են տարիներով շարունակվել ու ոչ մի արդյունքի չհանգեցնել։ «Դրա համար էլ այն, որ բանակցություններ են ընթանում, դեռ ոչինչ չի նշանակում։ Նույնիսկ եթե ինչ-որ հուշագիր է ստորագրվել, դա էլ ոչինչ չի նշանակում»,- շեշտել է Ալեքսանդր Խրամչիխինը։
ՀԻշեցնենք, որ «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը փետրվարի 20-ին հայտնել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են Ս-400 «Տրիումֆ» նորագույն զենիթ-հրթիռային համակարգերի գնումների մասին։ «Բանակցություններն ընթանում են, հիմա մշակվում է ֆինանսավորման հարցը»,- ասել էր նա։


























