Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում անվտանգության համակարգի խափանման պատճառով 11 մարդ առանց ստուգման օդանավ է բարձրացել են եւ մեկնել անհայտ ուղղություններով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NBC News-ը:

Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ անվտանգության աշխատակիցներն ինչպես հարկն է չեն ստուգել 11 ուղեւորներից ոչ մեկին:

Հաղորդվում է, որ երկու ժամ շարունակ տրանսպորտի անվտանգության ծառայությունը տեղի ունեցածի մասին չի հայտնել ոստիկանությանը:

Բոլոր 11 ուղեւորներն էլ, ամենայն հավանականությամբ, օդանավ են բարձրացել: