«Ռոսսոլխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը կարծում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ագրոարդյունաբերական համալիրի եւ տեխնիկական կարգավորման հարցերում միակողմանի դիրքորոշում ունի, որը Բելառուսին առավելություն է տալիս՝ դրա հետ մեկտեղ անտեսելով Ռուսաստանի ցանկությունները: Նա այս մասին ասել է «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում:

Բերելով Եվրամիության օրինակը, որտեղ հասել են արգելված մթերքի մատակարարման անհնարինությանը, եւ այդ նպատակով հարցերի քննարկման համար յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ ԵՄ-ի նիստեր են հրավիել, նա ասել է. «Բայց մեր Եվրասիական հանձնաժողովը հարցերը քննարկում է ոչ 2 շաբաթը մեկ եւ ոչ էլ անգամ կես տարին մեկ: Հասկանալի է, որ դրան անհնար է հասնել, քանի դեռ տեխնիկական կարգավորման, գյուղատնտեսությունը կարգավորող առանցքային պաշտոնները զբաղեցնում են մեր բելառուս գործընկերները»:

Որպես հակազդեցության եւ ոչ կառուցողական աշխատանքի օրինակ Դանկվերտը նշել է կաթի եւ կաթնամթերքի տեխկանոնակարգը, որով խմելու կաթ արտադրելիս արգելվում է կաթի փոշու օգտագործումը: Նրա խոսքով՝ բելառուսական խոշորագույն կաթ մշակողների մոտ «Ռոսսելխոզնադզոր»-ի ստուգումները ցույց են տվել, որ գործնականում բոլոր նմուշներում կաթի փոշի կա, իսկ որոշ նմուշներում կազմում է 50 տոկոս:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը փակել է Բելառուսի տարածքով աֆրիկյան 24 երկրներից տարանցումը՝ իր որոշումը պատճառաբանելով այն հանգամանքով, որ աֆրիկյան երկրներից Բելառուսի տարածքով մթերք է մատակարարվել, որը ռուսական պարենային արգելքի տակ է: Այս առիթով «Ռոսսելխոզնադզոր»-ը մի քանի անգամ Բելառուսին պահանջներ է ներկայացրել: Այդ պատճառով Ռուսաստանը աստիճանաբար սահմանափակումներ է մտցրել նաեւ բելառուսական մի շարք ձեռնարկությունների մատակարարումների վրա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին երկրի ՆԳ նախարարությանը հանձնարարել է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի դեմ: