Ռուսաստանի ցամաքային զորքերի ավելի քան 80 տոկոսը «Iskander-М» նոր օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ են ստացել: Այս մասին հայտնել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը, հաղորդում է RIA Novosti-ն։

«Ցամաքային զորքերի հրթիռային կազմավորումները ծրագրային կարգով վերազինվում են՝ «Տոչկա Ու» մարտավարական հրթիռային համալիրներից անցում կատարելով «Iskander-М» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների:

Ներկա դրությամբ հրթիռային կազմավորումների ավելի քան 80 տոկոսն արդեն ստացել է նոր համալիրները», -հայտնել է նա։

Նա նաեւ նշել է, որ մեկ տարվա ընթացքում ծրագրվում է վերազինել զինված ուժերի երկու հրթիռային կազմավորումներ, ինչը «պետք է բարձրացնի ցամաքային զորքերի մարտական ներուժը»։