Պետությունը ցանկանում է մասնավոր հատվածի ծրագրերի համար հնարավորությունները ընդլայնել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին փետրվարի 23-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց  էկոլոգիայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով 2017-2026 թվականների համար ազգային պարկի զարգացման ծրագիրը:

Ըստ որում՝ նախատեսվում է տուրիստական բիզնես ծրագրերն այնպես հաստատել, որ անտառային զանգվածի ծանրաբեռնվածությունը առավելագույնս նվազի, հացաստիացրեց նա: