ԱՄՆ-ում Ադամ Փուրինթոնին, որը կրակահերթ էր արձակել Կանզաս սիթիի բարում, սպանության եւ սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ի երեկոյան: Ականատեսների փոխանցմամբ՝ նա սկսել է կրակել ռասայական ատելության պատճառով: Նրա զոհերն են դարձել 3 հնդիկներ, որոնցից մեկը մահացել է:
Կրակելիս Փուրինթոնը վիրավորել է նրանց եւ պահանջել «մեր երկրից չքվել»: Մինչդեռ ոստիկանությունը դեռեւս չի հաստատել, որ սպանությունը հենց ռասայական ատելության պատճառով է կատարվել:




























