Մալայզիայի իշխանությունները մտադիր են հյուսիսկորեացիի դիվանագետի կալանավորման օրդեր տալ, որին ուզում են հարցաքննել Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով, հայտնում է Reuters–ը։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, եթե դիվանագետը ողջամիտ ժամկետներում չկապվի ոստիկանության հետ ու հրաժարվի համագործակցելուց, նրան կալանավորելու օրդեր կտրվի։ Խոսքը Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատան երկրորդ քարտուղար Խեն Քվան Սունեի մասին է։
Կիմ Չեն Նամի սպանության գործով հետախուզման մեջ են Հյուսիսային Կորեայի 8 քաղաքացիներ։ Նրանցից մեկին ձերբակալել են, կասկածներ կան, որ 4-ն արդեն հասցրել են լքել երկիրը, բայց մյուս 2-ը դեռ Մալայզիայում են։




























