ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայրենակիցներին միասնակության կոչ է արել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք մի ժողովուրդ ենք՝ մեկ ճակատագրով: Մեր երակներում մեկ արյուն է հոսում, բոլորիս մեկ Աստված է ստեղծել: Մեզ քաջություն է անհրաժեշտ՝ մեր սրտերը պարուրող երազանքները կիսելու համար»,- ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթում հայտարարել է Թրամփը:
Նախագահը «բոլոր ամերիկացիներին կոչ է արել ընտրել ամերիկյան այդ ոգու վերականգնումը»:
«Ես Կոնգրեսի բոլոր անդամներին խնդրում եմ միանալ ինձ՝ մեր երկրի համար մեծ ու կարեւոր բաների մասին մտքերում»,- ասել է նա:


























