ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկիրը նախորդ ղեկավարությունից «մի շարք արտաքին քաղաքական աղետներ է ժառանգել»: Ըստ ՌԻԱ Նովոստի՝ այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթում:
«Արտերկրում մենք ժառանգել ենք մի շարք ողբերգական արտաքին քաղաքական աղետներ»,- ասել է Թրամփը:
Նա չի հստակեցրել իր հայտարարությունը, սակայն ավելի վաղ ունեցած ելույթներում Թրամփը նման «աղետների» թվում բազմիցս հիշատակել է Մերձավոր Արեւելքում տիրող իրադրությունը:


























