ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթ ունենալիս հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքին աջակցելու մասին եւ դաշինքի երկրներից պահանջել է ստանձնած պարտավորությունները կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ին, երկու համաշխարհային պատերազմների շրջանում, որոնք տապալեցին ֆաշիզմը, եւ սառը պատերազմի շրջանում, որը պարտության մատնեց կոմունիզմը, դաշինքը կաշկանդված էր: Բայց մեր գործընկերները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները»,- Կոնգրեսին հղված ուղերձում հայտարարել է Թրամփը:

«Հիմնվելով կոշտ եւ հրապարակային բանավեճերի վրա՝ կարող եմ ասել, որ նրանք սկսում են դա անել: Փողերն արդեն հոսում են»,- ասել է Թրամփը: