Ամերիկացիների գրեթե 80 տոկոսը դրական է ընկալել Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, վկայում է CNN-ի եւ ORC սոցոլոգիական ծառայության անցկացրած հարցումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսպես՝ 78 տոկոսը հայտարարել է Թրամփի խոսքի հանդեպ լավ վերաբերմունքի մասին, 57 տոկոսը ելույթը «շատ դրական» է ընկալել: Հարցումն անցկացվել է այն քաղաքացիների շրջանում, ովքեր Թրամփի ելույթը լսել են:
Գրեթե 70 տոկոսը հայտարարել է, որ Թրամփի ելույթը երկրի ապագայի նկատմամբ լավատեսություն է ներշնչել:
Թրամփը լավ գնահատականներ է ստացել նաեւ տնտեսական առաջարկների առումով՝ 72 տոկոսը կարծում է, որ ճիշտ ուղղությամբ տանող քաղաքականությամբ է հանդես եկել: 70 տոկոսը դրական է գնահատել ահաբեկչության դեմ պայքարը, 64 տոկոսը՝ առաջարկած հարկային բարեփոխումը, 62 տոկոսը՝ միգրացիոն առաջարկները, 62 տոկոսը՝ առողջապահության վերաբերյալ առաջարկները:


























