Նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի դատավորների նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Նախագահի հրամանագրով՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ են նշանակվել Նարինե Հովակիմյանը, Կարեն Մարդանյանը եւ Անդրանիկ Մնացականյանը:


























