Զիմբաբվեում վերջին երեք ամիսների ընթացքում ջրհեղեղների հետեւանքով շուրջ 250 մարդ է մահացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ, անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր 246 մարդ է զոհվել, 128-ը՝ տուժել, շուրջ 2 հազար մարդ էլ առանց տանիքի է մնացել:

Երկրի իշխանությունները 100 մլն դոլարի չափով օգնություն են խնդրել միջազգային դոնորներից: