Ամբողջությամբ կիսում եմ վհուկների որսի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Lenta-ն:

«Թրամփի սպառիչ սահմանմանը մենք հավելելու ոչինչ չունենք»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպումների պատճառով ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հասցեին հնչած քննադատության մասին հարցին: