ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 17 տկոսով կնվազեցնի կլիմայի փոփոխությունն ուսումնասիրող գործակալությունների ֆինանսավորումը, հաղորդում է Washington Post-ը:

Պարբերականը հստակեցնում է, որ դա կնվազեցնի հետազոտությունների, ինչպես նաեւ արբանյակային ծրագրերի բյուջեն:

Նախաձեռնությունը ենթադրում է կրճատումներ Օվկիանոսագրական եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունում, որոնք կառնչվեն առափնյա գոտիների, ափային գոտիների կայունության ու ծովի մակարդակի բարձրացման հետազոտությանը:

Նշվում է, որ վարչությունն առեւտրի նախարարության մի մասն է, որի բյուջեն կրճատվել է 18 տկոսով: