Մեքսիկան ԱՄՆ տարբեր նահանգներում իր 50 հյուպատոսություններում օգնության կենտրոններ է բացել այն քաղաքացիների համար, ում ԱՄՆ իշխանություններն ուզում են արտաքսել երկրից, գրում է Reuters –ը։
Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել հարգել մեքսիկացիների իրավունքները ու հետեւել օրենքի տառին՝ փաստաթուղթ չունեցող միգրանտների հարցում։ Նրա խոսքով Մեքսիկան հարգում է ամերիկյան օրենքները, որոնք վերաբերում են քաղաքացիների արտաքսմանը, սակայն միաժամանակ անհրաժեշտ է համարում առաջին հերթին հարգել մարդու իրավունքները։



























