Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 5-ին, ժամը 22:53-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի 34 FD 132 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա Ա. Ա.) բախվել է գազատար խողովակաշարի սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած՝ 24-ամյա Գ. Կ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Երեւան քաղաքի «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: