Երեխաները, որոնք փրկվում են սարսափներից ու բռնություններից, այսօր մեր աջակցության կարիքն ունեն, ինչպես երբեք։ Այս մասին հայտնել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Էնտոնի Լեյքը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հրամանագիրը փախստականների մասին։

Նա հույս է հայտնել, որ այդ հրամանագրի միջոցառումները ժամանակավոր կլինեն ու որ ԱՄՆ-ն չի հրաժարվի երեխաների պաշտպանության հին ավանդույթից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որով երեք ամսով դադարեցնում է փախստականների ընդունելությունը ԱՄՆ-ում, նաեւ չորս ամսով արգելում վեց մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։