Քաբուլում հոսպիտալի վրա հարձակման զոհերի թիվը գերազանցել է 30- ը, ավելի քան 50-ն էլ վիրավորվել է։ Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ-ն։

Նախարարության ներկայացուցչի խոսքով, այս պահին անվտանգության ծառայությունները հոսպիտալն իրենց վերահսկողության տակ են վերցրել։

Հոսպիտալը, որը նախատեսված է 400 հիվանդի համար, գտնվում է ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու՝ դիվանագիտական թաղամասում։ Փոխհրաձգությունը մի քանի ժամ շարունակվել է։ Հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հոսպիտալի կտուրի վրայից կրակել ու սպանել են բոլոր չորս հարձակվողներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրի խոշորագույն ռազմական հոսպիտալի վրա հարձակվել են զինված մարդիկ՝ բժիշկների հագուստով։ Հրազենով ու նռնակներով զինված զինյալները պայթյուններ են կազմակերպել հոսպիտալի դարպասների մոտ, որից հետո կրակ են բացել բժիշկների ու հիվանդների վրա։