ԱՄՆ-ն վերագնահատում է այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Հյուսիսային Կորեայում բալսիտիկ հրթիռների երկրորդ արձակումից հետո։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլիի խոսքով սեղանի վրա «բոլոր հնարավոր տարբերակներն» են, հայտնում է Reuters.–ը։

Մեկնաբանելով Չինաստանի առաջարկությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեան դադարեցնի հրթիռների արձակումը, փոխարենը ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան դադարեցնեն զորավարժությունները՝ Հեյլին նշել է «մենք պետք է դրական քայլեր տեսնենք Փհենյանի կողմից, որպեսզի այդ առաջարկին լուրջ վերաբերենք»։