Մեքսիկայի հետ սահմանից ԱՄՆ-ում հայտնվող ապօրինի ներգաղթյալների թիվը ընթացիկ տարվա վերջին երկու ամսվա ընթացքում կրճատվել է մոտ 40 տոկոսով: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելիին:

Քելիի խոսքով՝ ԱՄՆ-ի՝ Մեքսիկայի հետ սահմանում ձերբակալվածների թիվը ամենացածրն է  եղել վերջին 5 տարվա ընթացքում:

ԱՄՆ սահմանապահ ծառայությունների տվյալներով՝ հունվարին սահմանը հատելու փորձի ժամանակ 31578 մարդ է ձերբակալվվել, իսկ փետրվարին՝ 18762:

«Այն պահից ի վեր, երբ նախագահը Թրամփը հունվարի 20-ին անցավ իր պաշտոնին, մենք լուրջ անկում տեսանք (ներգաղթյալների թվի): Դա լավ տենդենց է, դա նշանակում է, որ ավելի քիչ մարդիկ են իրենց եւ իրենց ընտանիքներին ենթարկում մարդ վաճառողների կողմից հարձակումների ենթարկվելու վտանգին», - ասել է Քելին: