Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական բյուրոյի (OLAF) գնահատականներով՝ Մեծ Բրիտանիան Եվրամությանը մոտ 2 մլրդ եվրոյի մաքսատուրք է պարտք: Այս գումարն առաջացել է մաքսատուրքի հետ կապված ոչ բարեխիղճ գործառնությունների հետեւանքով:
OLAF –ը Բրյուսելին խորհուրդ է տալիս գումարը պահանջել Մեծ Բրիտանիայից: Բյուրոն ենթադրում է, որ տարիներ շարունակ Լոնդոնում քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի Չինաստանից տեքստիլեղենն ու կոշկեղենը Եվրամություն ներկրվեն ինքնարժեքից ավելի ցածր, հաղորդում է «Գերմանական ալիքը»:
«Կեղծ եւ ձեւական հաշիվների», ինչպես նաեւ «ոչ ճիշտ լրացված մաքսային հայտարարգրերի» հետեւանքով 2013-2016 թվականներին չինական ապրանքները Եվրոպա են մատակարարավել Մեծ Բրիտանիայի միջոցով: Եվրոպական բյուջեին հասցված ընդհանուր վնասը կազմում է 1,99 մլրդ եվրո:
Լոնդոնի նկատմամբ ֆինանսական պահանջի հետ կապված հարցը պետք է ընդունի Եվրահանձնաժողովը:



























