ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում մարտի 8–ին սպանվածները Հայաստանի քաղաքացիներ չեն, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Կրասնոդարի հայ համայնքից։
«Սպանվածներն ադրբեջանցիներ են, ոչ թե հայեր»,– հայտնեցին համայնքից;
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ սպանվածները գործարարներ են, նրանց մարմինները հայտնաբերվել են բազմահարկ շենքի վերելակում: DNI24-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ սպանվածները զբաղվել են Մոսկվայից Կուբան ապրանքների մեծածախ մատակարարումներով:
Մահացածներին լավ ճանաչող մարդկանց հարցաքննությամբ պարզ է դարձել, որ նրանցից մեկը նախօրեին խոշոր գումար էր ստացել եւ պատրաստվում էր գնալ ապրանքի նոր խմբաքանակ բերելու:




























