HBO հեռուստաալիքը ներկայացրել է «Գահերի խաղը» սերիալի յոթերորդ եթերաշրջանի առաջին գովազդային պաստառը։ Այնտեղ ոչ մի մանրամասներ չկան սերիալի մասին՝ միայն սառույց ու հուր, հայտնում է Meduza–ն։
Սերիալի հաջորդ եթերաշրջանի թողարկման ճշգրիտ ժամկետը դեռ հայտնի չէ։ HBO-ն վստահեցնում է, որ պրեմիերան կկայանա 2017-ի ամռանը։




























