ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակչուհին օգնել է ժանտաքիսին, որի գլուխը շշի մեջ է խցանված եղել: Միջադեպի տեսագրությունը Բրենդի Մաքնեյլը ներբեռնել է իր Facebook-յան էջ:

Մարտի 7-ին հրապարակված տեսագրությունը երեք օրում ավելի քան 7,4 հազար դիտում է  հավաքել: Օգտատերերի մեծամասնությունն աղջկան ոչ միայն բարի եւ համարձակ են անվանել, այլեւ բախտավոր, քանի որ ժանտաքիսը տհաճ հոտ չի փչել նրա ուղղությամբ: