Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Արդյունահանվող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնություններից (EITI) դուրս գալու մասին: Այս մասին Բոգոտա քաղաքում Նախաձեռնության միջազգային վարչության 36-րդ ժողովի ժամանակ հայտարարել է EITI -ի կառավարական հանձնաժողովի եւ բազկողմանի խմբի ղեկավար Շահմար Մովսումովը, հաղորդում է  haqqin.az-ը:

Ադրբեջանն անարդար է համարում արդյունահնման ոլորտում թափանցիկության Նախաձեռնության որոշումը՝ այդ կազմակերպությունում երկրի անդամակցությունը դադարեցնելու մասին: «Մենք այդ որոշումն անարդար ենք համարում: Ներկայումս EITI -ն զգալիորեն շեղվել է  իր նախնական մանդատից՝ արդյունահանման ոլորտում թափանցիկության ապահովման տեսանկյունից: Ցանկացած հնարավորության դեպքում միմյանց հետ կապ չունեցող փաստերի ներկայացումը տարբեր ոլորտներում գործող խմբերի կողմից, հետայսու համարվում է  Նախաձեռնության զգալի անջատում նրա նախնական առաքելությունից ու նպատակներից», - ասվում է Շ. Մովսումովի հայտարարությունում: