Արեւմտյան վերնախավերի մի մասը փորձում է վեճ սերմանել ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակներում մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: 

Սակայն նրա խոսքով` դա չի հաջողվի, քանի որ Թրամփին եւս ձեռնտու են Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Եվ երբ այդ երկու առաջնորդները հանդիպեն, հավանաբար, Համբուրգում, նրանք այնտեղ շատ բաների շուրջ կպայմանավորվեն: Եթե նրանք չկարողանան պայմանավորվել, ապա դա մղձավանջ կլինի Եվրոպայում շատ ուժերի համար», - նշել է Ալեքսանդր Ռարը:

Ըստ նրա` Եվրոպան չգիտի, թե ով  Թրամփը: «Թրամփը պետք է Եվրոպա ժամանի, պետք է նայի Պուտինի աչքերին, եւ նա պետք է նայի Մերկելի աչքերին»,- նշել է Ռարը: Քաղաքագետը հիշեցրել է, որ մինչ ամբողջ Արեւմուտքն ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցում էր Հիլարի Քլինթոնին, Ռուսաստանն աջակցում էր Թրամփին: