Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Մսալա շրջանում երկու պայթյունի հետեւանքով 33 մարդ է զոհվել, ավելի քան 100 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը:
Ահաբեկիչները պայթյուն են իրականացրել Բաբ Աս-Սահիր գերեզմանատան մերձակայքում: Դրանից մի քանի ժամ առաջ զինյալները հրթիռակոծել են մայրաքաղաքի բնակելի թաղամասերը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Իրաքի տրանսպորտի նախարարը կարգադրել է օդանավեր ուղարկել Սիրիա՝ երկրի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:


























