Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երբեք չի խուսափել ընդունել զինծառայողների որդեկորույս մայրերին։
«Ես հասկանում եմ որդեկորույս մայրերին, ես երբեւիցէ չեմ խուսափել նրանց հետ հանդիպել, ինքս եմ կանչել հենց իմ աշխատասենյակ եւ քննարկում կազմակերպել։ Այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ մի զինվորի մայր ինձ, խոսակցական լեզվով ասեմ՝ ինչ ասես՝ չասեց: Եթե այլ մարդ նման խոսքեր ասեր, ես կընդունեի որպես վիրավորանք: Բայց այստեղ ես ասացի՝ որքան էլ ես այդ հարցում նեղսրտեմ, այնուամենայնիվ դա այն չէ, ինչ դուք կորցրել եք: Ասել եմ՝ ասեք ձեր սրտի ուզածը, ինչով կարող եմ ձեզ օգնել: Եւ փորձել եմ օգնել իրենց», - ասել է նախկին նախարարը:



























