Այսօր՝ մարտի 13-ին, Վանաձոր քաղաքի Սուխումի փողոցի բնակարաններից մեկում դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը եւ ներսում հայտնաբերել 1948թ-ին ծնված Ցողիկ Մ.-ի դին: Տեղում են նաեւ ոստիկանության Բազումի աշխատակիցները:

Մեզ հայտնի դարձավ, որ կնոջը վերջին անգամ տեսել են հարեւանները 5 օր առաջ՝ բակում մերկ շրջելիս: Կինը ունեցել է հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ: Չի բացառվում, որ կինը մահացել է 5 օր առաջ: