Թուրքիայի «Բարգավաճում» կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլաօղլուն ճիշտ չի համարել ԱԳ նախարարի օդանավի վայրէջքն արգելելուց հետո Ընտանիքի հարցերով նախարարի այցը Հոլանդիա։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Բարգավաճում» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն Հոլանդիայի հետ ծագած լարվածության հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։ Նա շեշտել է, թե չի արդարացնում Հոլանդիայի իշխանությունների քայլերը, սակայն ԱԳ նախարարի հետ կապված միջադեպից հետո Թուրքիայի Ընտանիքի հարցերով նախարարը չպետք է այդքան պնդեր, թե ցանկանում է մտնել Հոլանդիա։ «Կառավարության ներկայացուցիչն իր անձնական ամբիացիաների համար չպետք է ստեղծված ճգնաժամը խորացներ»,–ասել է թուրք կուսակցապետը։
Նշենք, որ Թուրքիայի ընտանիքի հարցերով կին նախարարին արգելել էին մտնել Հոլանդիա, սակայն նա մեքենայով փորձել էր մտնել, որից հետո նրան արտաքսել են երկրից ու անցանկալի անձ հայտարարել։




























