Կուալա Լումպուրի օդանավակայանում մահացած հյուսիսկորեական առաջնորդի եղբայր Կիմ Չեն Նամի անձը հաստատվել է, հաղորդում է The Strait Times-ը:

Մալայզիայի ոստիկանությունն անցած ուրբաթ առաջին անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ փետրվարի 13-ին Կուլա Լումպուրի օդնավակայանում մահացած Կիմ Չխոլը ՉԺԴՀ առաջնորդի եղբայր Կիմ Չեն Նամն է: Մալայզիական կողմը չի հաղորդել, թե ինչպես է հաստատվել մահացածի ինքնությունը:

Նշվում է, որ Կիմ Չեն Նամի մատնահետքերը պահպանվել էին Մակաո հատուկ վարչական շրջանում, որտեղ նա ապրում էր ընտանիքի հետ:

«Մատնահետքերի տվյալները նույնականացման գործընթացի մի մասն են: Դա կարող է կիրառվել՝ զոհի եւ նրա հարազատների արյան, մարզերի փորձաքննության հետ միասին»,- աղբյուրի խոսքերն է մեջբերել պարբերականը: