«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե վերջին շրջանում ԲՀԿ շտաբի պետ Իշխան Զաքարյանի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները չունեն նախկին ջերմությունը՝ ապագա ծրագրերի, նպատակների եւ հավակնությունների տարբերության պատճառով:

Փոխվարչապետի սպասելիքներ ունեցող Իշխան Զաքարյանը ցանկանում է, որ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանական ընտրություններում կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, իսկ Հովիկ Աբրահամյանը ապագա խորհրդարանի, հետընտրական զարգացումների առնչությամբ բոլորովին այլ տեսլականներ ունի, ինչն էլ տարընթերցման «վտակի» է վերածվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում