ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿՀՎ-ին լիազորել է անօդաչու սարքերի միջոցով հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին, հաղորդում է Market Watch-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Այսպիսով՝ Թրամփը չեղյալ է համարել Օբամայի նախագահության ժամանակ ընդունված սահմանափակումը, որի դեպքում անօդաչու սարքեր հնարավոր էր օգտագործել միայն ահաբեկիչների գտնվելու վայրը որոշելու համար:

Նշվում է, որ ԿՀՎ-ն առաջին անգամ օգտվել է նոր լիազորություններից՝ Սիրիայում Ալ Քաիդայի ղեկավար Ահմեդ Հասան Աբու ալ Հայրա ալ Մարսիին ոչնչացնելու համար: Նա սպանվել էր փետրվարին Իդլիբ նահանգում՝ ամերիկյան օդուժի հարվածից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: