Մալայզիայի իշխանությունները զմռսել են սպանված Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մարմինը, որը հսկողության տակ է գտնվում Կուալա Լումպուրի դիհարեձարաններից մեկում, հաղորդում է TBS հեռուստաալիքը։
Զմռսման գործընթացը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան՝ լրագրողների ուշադրությունը չգրավելու համար։ Հետո Մալայզիայի իշխանությունները հաստատել են, որ մտադիր են մարմինը հանձնել միայն Կիմ Չեն Նամի մոտ հարազատներին։
Սպանվածի ընտանիքին առավելագույնը երեք շաբաթ ժամանակ է տրվում մարմինը մայրաքաղաքի դիհաերձարանից տանելու համար։ Եթե այդ ընթացքում Կիմ Չեն Նամի կնոջից եւ երեխաներից լուր չլինի, իշխանությունները կորոշեն՝ ինչ անել։ Չի բացառվում նաեւ Մալայզիայում մարմնի դիակիզման տարբերակը։
Հիշեցնենք,որ Կիմ Չեն Նամը վախճանվել է փետրվարի 13-ին՝ Կուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։




























