Բրազիլական ոստիկանությունը Ռիո դե Ժանեյրոյում միլիոնավոր վենեսուելական բոլիվարներ է առգրավել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Telesur հեռուստաալիքը:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ շուրջ 40 մլն բոլիվար է առգրավվել: Պաշտոնական փոխարժեքով սա 4 մլն դոլար է կազմում, իսկ «սեւ շուկայում» ընդամենը 13.5 հազար դոլար է գնահատվում:

Փողերը փաթեթավորված են եղել: Դրանք թաքցրել են տեղի նարկոմաֆիայի առաջնորդների մեքենաներում: