Սիրիայի ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը հայտարարել է Աստանայում սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների երրորդ փուլին մասնակցությունից հրաժարվելու վերջնական որոշման մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Խորհրդակցություններից հետո վերջնական որոշում ընդունեցինք չմասնակցելու մասին: Դա մեր վճռական դիրքորոշումն է»,- հայտարարել է Աբու Զեյդը:
Ավելի վաղ Աստանայում մեկնարկել էր Սիրիայի հարցով բանակցությունների երրորդ փուլը: Երեքշաբթի՝ մարտի 14-ին, մի շարք երկկողմ եւ եռակողմ խորհրդակցություններ են անցկացվելու:




























