Թուրքիայի զբոսաշրջային կենտրոն համարվող Կապադովկիայում եղանակային անսպասելի փոփոխությունների պատճառով օդում գտնվող մի քանի օդապարիկ արտակարգ վայրէջք են կատարել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ արտակարգ վայրէջքը տեղի է ունեցել լեռնային տեղանքում, որի հետեւանքով օդապարիկներում գտնվող զբոսաշրիկները տարբեր վնասվածքներ են ստացել։

Շտապ դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ։