Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պատրաստ է հարաբերությունների նոր փուլ սկսել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, հայտնել է նախագահի մամուլի ծառայության տնօրեն Մարեկ Մագերովսկին։ Նա շեշտել է, որ Լեհաստանի նախագահը մտադիր է Դոնալդ Տուսկի հետ միասին վերականգնել ԵՄ միասնականությունը, հաղորդում է Լեհաստանի ռադիոն։
«Ոչ մի խոչընդոտներ չկան, որ նախագահն ու ԵՄ Խորհրդի ղեկավարը հանդիպեն։ Նման հանդիպում կկայանա, թեկուզեւ ոչ մոտ ապագայում։ Խոսքն այն մասին է, որ նրանք հանգիստ զրուցեն Եվրոպայի ապագայի, Լեհաստանի դերակատարման մասին, որը ըստ ամենայնի, կարեւոր է նաեւ ՏՈւսկի համար։ Նախագահ Դուդան պատրաստ է բանակցել ԵԽ նախագահի հետ։ Ոչ մի քաղաքական, անձնական խոչընդոտ չկա հանուն ապագայ ի նրանց համագործակցության համար»,- հայտնել է Լեհաստանի նախագահի մամուլի ծառայության տնօրենը;
ՀԻշեցնենք, որ մարտի 10-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նամակ էր ուղարկել Դոնալդ Տուսկին, շնորհավորելով նրան ԵԽ ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։




























