Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված Նոդար Մարգարյանի կրտսեր որդին՝ 24-ամյա Նարեկը, օգնության կարիք ունի: Նա տառապում է աճի հորմոնային անբավարարություն, երկրորդային հիպոթիրեոզ, երկրորդային հիպոգոնադիզմ հիվանդություններով: Տղան արհեստական աճի հորմոնի ներարկումների կարիք ունի, որը պետք է ստանա 6-12 ամիս:

Դեղորայքը, սակայն, բավականին թանկ է ու ընտանիքն ի վիճակի չէ ինքնուրույն հոգալ այդ ծախսը:Նարեկը բնակվում է Լոռու մարզի Գուգարք համայնքում 82-ամյա տատիկի, քրոջ ու վերջինիս 9-ամյա դստեր հետ: Մայրը մահացել է, երբ Նարեկը փոքր է եղել:

Երիտասարդը 3-րդ կարգի հաշմանդամության կարգ ունի, չի աշխատում: Ինչպես ինքն է նշում, բազմիցս է փորձել աշխատանք գտնել, սակայն այդպես էլ չի հաջողվել մշտական աշխատանք ունենալ:

Անհրաժեշտ դեղամիջոցի մեկ սրվակն արժե 74.000 դրամ: Որոշ ժամանակ առաջ երիտասարդը փորձել է բուժման կուրս անցնել, սակայն բուժումը կիսատ է մնացել:

Նարեկի խոսքով ինքն այժմ առավել քան երբեւէ ունի այդ բուժման կարիքը, հատկապես որ ինչպես բժիշկներն են վստահեցրել, դա հիմա նրան անհրաժեշտ է ոչ միայն ֆիզիոլոգիական աճը շարունակելու, այլեւ կյանքը չվտանգելու համար:

Նարեկին աջակցել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ բանկի հետեւյալ հաշվեամարներին.

16093021464002-ՀՀ դրամ

16093021464003 դոլար

16093021464004 Եվրո

16093021464005 Ռուս. Ռուբլի

Նաեւ կարող եք զանգահարել Նարեկին՝ 098787449 հեռախոսահամարով: