Գազային պայմանագրի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն ու «Համախմբումը» ծլկեցին ԱԺ-ից, որպեսզի ՀՀԿ-ն անխոչընդոտ վավերացնի այն: Այս մասին Facebok-ի իր էջում գրել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածու Ստյոպա Սաֆարյանը: Նա անդրադարձել է նրան, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» եւ «Ծառուկյան» դաշինքների մեջ մտնող ուժերից որն ինչպես է քվեարկել գազային, ԵՏՄ-ին միանալու եւ այլ աղմկահարույց պայմանագրերին:
Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես, գրել է.
«Արձանագրում եմ չոր փաստեր, հետեւությունները թողնելով յուրաքանչյուրին
1. Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության բոլոր պատգամավորները ԲՀԿ խմբակցության կազմում կողմ են քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը։
2. Գազային պայմանագրի քվեարկության ժամանակ բոլորով ծլկեցին խորհրդարանից, որպեսզի ՀՀԿ-ն անխոչընդոտ քվեարկի ու վավերացնի այդ պայմանագիրը, իսկ Սուքիաս Ավետիսյանը կեղծի քվեարկության թիվը։
3. Դրանից հետո նրանք երբեք չդրեցին ոչ ԵՏՄ-ից դուրս գալու, ոչ գազային պայմանագրերը վերանայելու խնդիր։
4. Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանից Հայաստան եկած, ըստ մամուլի՝ վերջին տարիներին Ռուսաստանի զինվորական որոշակի շրջանակների հետ շփումներ ունեցած ու Արցախի քաղաքական կյանք մխրճվել պատրաստվող Սամվել Բաբայանը հայ ազգին փորձում էր համոզել, որ ապրիլյան քառօրյան պարզապես լայնամասշտաբ դիվերսիա է, այլ ոչ թե պատերազմ եւ ոչ թե հարձակում Արցախի վրա...
4. Վարդան Օսկանյանի կուսակցությունը ողջունեց «Սասնա ծռերի» գործողությունը եւ «Համախմբման» պատգամավորները նույնպես հայտնվեցին Խորենացի փողոցում։
5. Սեյրան Օհանյանի՝ կառավարությունից դուրս գալուց հետո, ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովի ժամանակ Պուտինին ուղեկցող ռուս փորձագետը հայտարարեց, որ ապավինում են Դալլաքյան-Օհանյան զույգին որպես Ռուսաստանի հանդեպ լոյալ եւ այլընտրանքային նոր ուժ։
7. Բոլոր այս դերակատարները դեմ էին սահմանադրական փոփոխություններին, Արեւմուտքը կարծես այնքան էլ դեմ չէր...
8. Սամվել Բաբայանը հաստատեց ու ամրագրեց, որ փաստացի ինքն է հանդիսանում ՕՐՕ դաշինքի համակարգողը։
9. Հիմնադիր խորհրդարանը, որքան էլ մերժում էր ընտրությունները, հայտարարեց, թե ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իր վերաբերմունքը կձեւավորի, եթե նրանք էլ դիրքորոշում հայտնեն «Սասնա Ծռերի» գործով, Հայաստանի ապագաղութացման հարցի վերաբերալ։
10. Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է ՕՐՕ-ին անուղղակի աջակցելու մասին։
11. «Ժառանգություն» կուսակցությունը ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի տապալման ու Հայաստանի ԵՏՄ-ացման շրջանում մտցվեց «Ոչ մի մայդան, ոչ մի հակառուսական» կարգախոսով քառյակի մեջ, այժմ ԵՄ-Հայաստան պայմանագրի ստորագրման նախաշեմին՝ ՕՐՕ...
Շատ տարօրինակ ապագաղութացում է... Եվ իսկապես, շատ տարօրինակ արեւմտամետության ու անկախականության շղարշով, թեպետ դեռեւս «Սասնա ծռերի» գործողության ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի կոշտ դիրքորոշումը հստակ էր վաղուցվանից.... Հավանաբար, իրենք էլ միամիտ չէին... Բարդ եւ անմաքուր խաղ է...
Բա ասում են Խաչատուրովը... Սեյրան Օհանյանը խեղճն ինչ աներ....»:



























