Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կտրուկ է արտահայտվել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոյի մասին՝ նրան անվանելով «աղբ», գրում է ՌԻԱ Նովոսին:
«Ոչ ոք չի համարձակվի սպառնալ Վենեսուելային, եւ ամենաքիչը այդ մարդկային աղբ Ալմագրոն, մենք նրան բոլոր մակարդակներով կպատասխանենք»,-Մադուրոյի խոսքերն է մեջբերել Nacional պորտալը:
Վենեսուելայի առաջնորդի այսպիսի կտրուկ գնահատականների պատճառը Ալմագրոյի վերջին զեկույցն է, որտեղ նա հայտարարել էր համընդհանուր ընտրություններ չանցկացնելու դեպքում Վենեսուելան կազմակերպությունից հեռացնելու հնարավորության մասին:
«Գոյության 70 տարվա ընթացքում քանի՞ մարդու է օգնել Ամերիկյան պետությունների կազմակերպությունը: Քանի՞ միջամտություն է օրինականացրել: Այն ծառայում է միայն միջամտության քաղաքականությունը երաշխավորելու համար»,- հայտարարել է Մադուրոն:




























