Մալայզիայում մահացած Կիմ Չեն Նամի ազգականները նրա մարմինը ստանալու ցանկություն չեն հայտնել…
Մալայզիայում մահացած Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր ազգականները նրա մարմինը ստանալու ցանկություն չեն հայտնել եւ Մալայզիայի իշխանություններին իրավունք են վերապահել այս հարցն ինքնուրույն լուծել: Kyodo-ն հայտնում է, որ այս մասին Կուալա Լումպուրում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ոստիկանության ղեկավարի տեղակալ Նուր Ռաշիդ Իբրահիմը:
Նա հասկացրել է, որ հնարավոր է՝ մարմինը փոխանցվի Հյուսիսային Կորեայի իշխանություններին, որոնք ավելի վաղ արգելել են այնտեղ գտնվող Մալայզիայի քաղաքացիներին երկրից հեռանալ:
Մարտի 13-ին հաղորդվել էր, որ Մալայզիայի իշխանությունները Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ են վարում երկրից իրենց քաղաքացիների դուրս գալու հարցի շուրջ: Kyodo-ն չի բացառում, որ նրանց թույլ կտան հայրենիք վերադառնալ Կեմ Չեն Նամի մարմինը ստանալու դիմաց:




























