Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) հետախուզում է հայտարարել չորս հյուսիսկորեացիների նկատմամբ՝ Կիմ Չոն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր սպանության գործով, հաղորդում է Reuters-ը։

Մալայզիայի ոստիկանության տվյալներով՝ Ինտերպոլը կարմիր ծանուցում է տվել ԿԺԴՀ չորս քաղաքացիների նկատմամբ։

Ավելի վաղ Մալայզիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակն ուղղակիորեն Հյուսիսային Կորեայի իշխանություններին մեղադրել է Կիմ Չոն Նամի սպանության մեջ, ով սպանվելէ  սույն թվականի փետրվարի 13-ին՝ Կուալա Լումպուրի օդանավակայանում։