Բրազիլիայի քաղաքներում մի քանի հազար մարդ է մասնակցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ հանրահավաքներին։ Երկրի մայրաքաղաք Բրազիլիայում ցուցարարները զավթել են ֆինանսների նախարարության շենքը, հաղորդում է BBC-ն։
Հարյուրավոր մարդիկ մի քանի ժամ գտնվել են ֆինանսների նախարարության շենքում։ Սան Պաուլուում իշխանությունների կենսաթոշակային ծրագրերից դժգոհողները փակել էին ճանապարհային երթեւեկությունը։
Ավելի վաղ կառավարությունը հայտարարել է, որ ծրագրում է կենսաթոշակային տարիքը բարձրացնել մինչեւ 65-ը եւ կրճատել որոշ կարգերի քաղաքացիների արտոնությունները։ Այդ որոշումը դժգոհության ալիք բարձրացրեց քաղաքացիների շրջանում, քանի որ նրանցից շատերն այժմ կարող են կենսաթոշակ ստանալ 54 տարեկանից։




























