Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումն ուղղված չէ երրոդ երկրների դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք չէ դիտարկել որպես գործընթաց, որը կարող է վնասել այլ պետություններին։ Ռուսաստանը թաքնված օրակարգ չունի։ Մենք քաղաքական կամ տնտեսական դաշինքներ չենք ստեղծում՝ ուղղված երրորդ երկրների դեմ եւ որեւէ մեկի շահերը չենք ոտնահարում»,-ասել է նա։
«Վստահ ենք, որ մի քանի ամիս տեւած ճգնաժամից ռուս-թուրքական կապերի դուրսբերումը տարածաշրջանում կբարձրացնի վստահությունն ու փոխըմռնումը։ Նախատեսում ենք, որ Անկարայի հետ երկկողմանի կոոպերացիայի փուլ առ փուլ վերականգնոմը կլինի հօգուտ Անդրկովկասի խաղաղության, անվտանգության ու կայունության», - նշել է Լավրովը։




























