Ֆիլիպիններում ընդդիմադիր պատգամավորը կոնգրեսին փոխանցել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի իմփիչմենթի պահանջը՝ նրան մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների կատարման, իշխանության եւ հասարակական վստահության չարաշահման համար: Այս մասին հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:

Հաղորդվում է, որ օրենսդիր Գերի Ալեխանոն Դուտերտեին մեղադրել է այնպիսի հանգագործությունների մեջ, որոնք իմփիչմենթով են պատժվում: Դուտերտեի փաստաբան Սալվադոր Պանելոն մեղադրանքներն անհիմն «սեւ քարոզչություն» է անվանել՝ հավելելով, որ իմփիչմենթի փորձը հաջողության չի հասնի եւ «չի ազդի նախագահի շշմեցուցիչ հանրաճանաչության վրա»:

Ալեխանոն հայտարարել է, որ հայցի նպատակը ֆիլիպինցիներին «դեմ հանդես գալու, նախագահ Դուտերտեի խախտումների եւ հանցագործությունների դեմ պայքարելու» հնրավորություն տալն է: Դրա հետ մեկտեղ, պատգամավորն ընդունել է, որ սա «անհավասար ճակատամարտ» է: