Փունթլենդի տեղական կառավարման ծովային զինված ուժերի եւ ծովահենների միջեւ, որոնք մասնակցել են լցանավի զավթելուն, փոխհրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է «Սինխուա»-ն։

Փունթլենդի հյուսիսարեւելյան Բարի շրջանից պաշտոնյա Ալի Շիրե Մոհամուդ Օսմանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ հենց նույն օրը ծովահենների նավը փորձել է զավթած լցանավը «զինել», բայց  կանգնեցվել է Փունթլենդի տեղական կառավարության զինուժի կողմից, եւ կողմերի միջեւ փոխհրաձգություն է սկսվել։

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, չորսը վիրավորվել են։